Մարկ-Անդրե տեր Շտեգենը հրաժեշտ է տվել հավաքականից հեռացած Մանուել Նոյերին:
«Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականում հաջող կարիերայի կապակցությամբ։ Հավերժ աշխարհի չեմպիոն և գերմանական ֆուտբոլի լեգենդ»,- գրել է «Բարսելոնայի» դարպասապահը, որն, ինչպես սպասվում է, այժմ կդառնա ազգային թիմի հիմնական դարպասապահը: