Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Ցելյեին»։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին երևանյան թիմին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով առաջ մղեց թիմի նորեկ Սանի Բուհարին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ, և «Փյունիկը» հաղթեց նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։