Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյի բաց առաջնությունում։ Մեքսիկայում անցկացվող թինիսի WTA-500 շարքի մրցաշարում հայ թենիսիստուհին հաղթել է Էլիզաբեթա Կոչարետոյին՝ 7-6 (8-6), 6-1 հաշվով։
Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Ուկրաինան ներկայացնող աշխարհի 28-րդ ռակետ Էլինա Սվիտոլինայի դեմ։