Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի մարզադաշտում ընդունեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին» և հաղթեց խոշոր հաշվով։
Հանդիպման 4-րդ րոպեին հայկական թիմը բացեց հաշիվը։ Աչքի ընկավ Գոնսալո Գրեգորիոն։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվեց, հանդիպումը տևական ժամանակ դադարեցվեց, ապա վերսկսեց։
79-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց մրցակցի դարպասին, գնդակին մոտեցած Գոռ Մանվելյանը դիպուկ իրացրեց այն՝ հաշիվը դարձնելով 2-0։
Մրցավարի ավելացրած ժամանակում Մատեուս Այասը 3-րդ գնդակն ուղարկեց «Ռուժոմբերոկի» դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Թիմերի պատասխան դիմակայությունը կկայանա օգոստոսի 29-ին։ «Նոան» խմբային փուլում հանդես գալու լուրջ հայտ է ներկայացնում։