Սպորտ

Կարագերը գնահատել է Վարդիին

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է, Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Տոտենհեմի» հետ խաղից հետո «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին անվանել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ։

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ Վարդին խփել է միակ գոլը «Լեսթերի» կազմում:

«Տոտենհեմի» խաղը․ նրանք շատ էին վերահսկում գնդակը, բայց միշտ կա զգացողություն, որ նրանք կարող են ձախողել և գնդակ բաց թողնել», - Կարագերի խոսքը մեջբերում է BBC-ն։
Նշենք, որ այս հանդիպումն առաջինն էր «աղվեսների» համար անգլիական ֆուտբոլի էլիտա վերադառնալուց հետո: Նախորդ մրցաշրջանն ակումբն անցկացրել է Չեմպիոնշիփում։