Սպորտ

Հայաստանի շախմատի մինչև 10 տարեկանների թիմը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Թիմը ներկայցրել են Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մյուս թիմը գրավել է 16-րդ տեղը։ 

Առաջնության հաղթող է դարձել Իսպանիայի առաջին թիմը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։