Սպորտ

Գյունդողանը կարող է լքել «Բարսելոնան». «Սիթին» դեմ չէ ընդունել նախկին ֆուտբոլիստին

Իլկայ Գյունդողանը կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի ակումբակիցը։

Ինչպես հաղորդում է 365Scores պորտալը, «Բարսելոնան» գերմանացի կիսապաշտպանի ծառայություններն է առաջարկել «Ալ Նասրին»: Գյունդողանն իր հերթին նախընտրում է կարիերան շարունակել Եվրոպայում և երազում է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի», որտեղից տեղափոխվել է «Բարսելոնա» նախորդ ամռանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գյունդողանը «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին և արդեն կապ է հաստատել իր նախկին թիմի հետ. «Մանչեսթեր Սիթին» չի բացառում կիսապաշտպանի վերադարձը: Իր հերթին, կատալոնական ակումբը դեմ չէ կիսապաշտպանի հեռանալուն՝ կապված Դանի Օլմոյի ժամանման և նորեկների գրանցման համար խաղացողներին վաճառելու անհրաժեշտության հետ:

Գյունդողանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2025 թվականին և կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Իլկայայի վիճակագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ: