Սպորտ

Երկրպագուները հանգիստ չեն տալիս Վինիսիուսին

«Մալյորկայի» երկրպագուները հակակրանք են ցուցաբերել Վինիսիուս Ժունիորի նկատմամբ:

«Մարկա»-ն նշում է, որ «Ռեալի» վինգերին սուլել են ամեն անգամ, երբ նա դիպել է գնդակին Լա Լիգայի 1-ին տուրի խաղի ժամանակ, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիսատեսը սկսել է կտրուկ արձագանքել ֆուտբոլիստի գործողություններին այն բանից հետո, երբ վերջինս ընկել է խոտածածկին՝ Սամու Կոշտայի հետ գնդակի համար պայքարի արդյունքում:

Նշվում է, որ բրազիլացին գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոյին խնդրել է ավելի ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում տրիբունաներում: Վինգերը երկրպագուների դժգոհ արձագանքը քննարկել է նաև «Մալյորկայի»գլխավոր մարզիչ հետ: