Սպորտ

Յան Զոմերն ավարտել է կարիերան Շվեյցարիայի հավաքականում

«Ինտերի» դարպասապահը ռեկորդային 94 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում, որոնցից վերջինը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչն Անգլիայի դեմ էր:

Որպես հիմնական դարպասապահ՝ 10 տարվա ընթացքում Զոմերը չորս անգամ հասել է 1/8 եզրափակիչ և երկու անգամ հավաքականի հետ հասել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների քառորդ եզրափակիչ: Նա խաղացել է 2016, 2021 և 2024 թվականների Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում։

Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել Մ-16-ից մինչև Մ-21 երիտասարդական հավաքականներում: