Սպորտ

Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Սենթ Լուիսի մրցաշարում

Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 

Մրցաշարի մասնակիցներն էին գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիրեզա Ֆիրուջան, Ուեսլի Սոն, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Լենիեր Դոմինգեսը, Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարի ավարտից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ալիրեզա Ֆիրուջա

2-րդ տեղ՝ Ուեսլի Սո

3-րդ տեղ՝ Հիկարու Նակամուրա

Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 19 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ Նակամուրայից հետ մնալով ընդամենը կես միավորով: