Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վավերագրական ֆիլմ է պատրաստում, որը կներկայացնի 2023 թվականի ամառվանից նրա կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ նա դեռ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր, տեղեկացնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆիլմում կներկայացվեն նաև ՊՍԺ-ում Մբապեի վերջին ամիսները և նրա տեղափոխությունը մադրիդյան ակումբ: Նախագիծը ղեկավարում է ֆրանսիացի պրոդյուսեր Անտուան Լը Ռոյը, ով սերտ կապեր ունի 25-ամյա հարձակվողի ընտանիքի հետ։
Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Հուլիսի 16-ին նրա շնորհանդեսը կայացավ որպես Արքայական ակումբի խաղացող։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում: