Սպորտ

Բելինգհեմը դառնում է Louis Vuitton-ի դեսպանը (լուսանկարներ)

Ջուդ Բելինգհեմը դարձել է Louis Vuitton-ի դեսպանը։ Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը սկսել է համագործակցել ֆրանսիական նորաձեւության տան հետ։

«Նրա փառասիրությունն ու նվիրվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս արտացոլում են Louis Vuitton համայնքի ոգին. մարդիկ, ովքեր չեմպիոն են իրենց ոլորտներում և դրանից դուրս», - ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ: