Հայտնի են ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում հայկական թիմերի մրցակիցները։ Նշենք, որ հայկական թմերից այս փուլ են անցել «Փյունիկը» և «Նոան»։
«Փյունիկը» կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելեի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
«Նոան» կմրցի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Հայկական թիմերի պատասխան հնդիպումները տեղի կունենան օգոստոսի 29-ին։