Հուլիսին հայտնի էր դարձել, որ 33-ամյա նախկին կիսապաշտպանը միացել է կատալոնական ակումբում Հանսի Ֆլիկի շտաբին: Այժմ «Բարսելոնան» հայտնել է, որ Տիագո Ալկանտարան ավարտել է աշխատանքը թիմում:
Ալկանտարային մարզչական շտաբում փոխարինել է Առնաու Բլանկոն, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայի» մինչև 16 տարեկանների թիմի հետ: Ընդհանուր առմամբ, Բլանկոն ակումբի համակարգում է նախորդ 11 մրցաշրջանների ընթացքում: