Հունաստանում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-«Նոա» հանդիպումը։
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը բացեցին հանդիպման հաշիվը։ Հանդիպումն ավարտվեց հունական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը հաջողության էր հասել 3-1 հաշվով, և ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3-2 հաշվով՝ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: