«Այաքսն» ու «Պանատինաիկոսը» 11-մետրանոցների ռեկորդային շարք են իրականացրել՝ իրականացնելով 34 հարված:
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Այաքսը» հյուրընկալել է հունական «Պանատինաիկոսին»: Նիդերլանդական ակումբն առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով:
Պատասխան խաղում հունական թիմը գոլի հեղինակ է դարձել 89-րդ րոպեին: Դիմակայությունը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, իսկ հետո՝ 11-մետրանոց հարվածաշար։
11-մետրանոց հարվածաշարում յուրաքանչյուր թիմ մոտեցմանը եկել է 17 անգամ։ Հաղթանակ է տարել «Այաքսը»՝ 13 ։ 12։
Նշենք, որ երկու դարպասապահներն էլ՝ «Այաքսի» 40- ամյա դարպասապահ Ռեմկո Պասվեերն ու Բարթլոմեյ Դրոնգովսկին «Պանատինաիկոսից», մոտեցել են 11-մետրանոց նշանակետի և իրացրել այն:
11 մետրանոցների այս շարքի հաշիվը (13:12) եվրագավաթների պատմության մեջ ամենախոշորներից մեկն է: Միայն «Գլենտորան» - «Գզիրա Յունայթեդ» խաղում են ավելի շատ գոլեր խփել կոնֆերենցիաների լիգայում (13:14):