Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը (մարտական սամբո) դարձել է արծաթե մեդալակիր։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Ռուսաստանի կազմում հանդես եկող Հովհաննես Աբգարյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։