Սպորտ

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում է

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում 1։0 հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին» և դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։ 

Պատասխան խաղում «Փյունիկը» հանդես եկավ սեփական դաշտում և հաղթեց Յուսուֆ Օտուբանջոյի 66-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Առաջին խաղում ևս հայկական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով և կրկին միակ գոլը հեղինակել էր Օտուբանջոն։ 

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Փյունիկը» ուժերը Եվրոպա լիգայի խաղարկության «Սելյե» - «Շեմրոք Ռովերս» զույգի պարտվողի հետ, այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա այսօր ավելի ուշ։