Սպորտ

Տոնալիի որակազրկումը այս ամսվա վերջ ավարտվում է. իտալացին կիմանա հիմնական կազմին

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին «կաչաղակների» հիմնական կազմի հետ մարզումները կսկսի օգոստոսի 28-ին՝ 10-ամսյա որակազրկումից հետո: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում:

«Մենք կարող ենք հայտարարել, որ Տոնալին կվերադառնա կազմ չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, պաշտոնական ֆուտբոլային միջոցառումներին մասնակցելու նրա 10-ամսյա արգելքի ավարտից հետո: Ակումբը պաշտոնական հաստատում է ստացել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից այն մասին, որ ֆուտբոլիստի նկատմամբ սպորտային սանկցիան կգործի մինչև երեքշաբթի՝ օգոստոսի 27 -ը ներառյալ», - գրված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ իտալացի կիսապաշտպանը որակազրկվել էր 2023 թվականի հոկտեմբերի 27-ին: «Նյուքասլին» Սանդրոն միացել էր նախորդ ամռանը «Միլանից»: