Սպորտ

Ռոկեն կարող է տեղափոխվել Պորտուգալիա

«Սպորտինգը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեին:

Լիսաբոնյան ակումբը բանակցություններ է վարում 19-ամյա բրազիլացու տեղափոխության շուրջ, հաղորդում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները պետք է վաճառեն մի շարք ֆուտբոլիստների, որպեսզի գրանցեն մի քանի ֆուտբոլիստի, այդ թվում՝ նոր կիսապաշտպան Դանի Օլմոյին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Ռոկեի համար պահանջում է 30-35 միլիոն եվրո: