ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակի խաղարկությունում մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունների հաղթողներ Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Ատալանտան»։
Առաջին խաղակեսում թիմերն անառիկ պահեցին սեփական դարպասները, սակայն երկրորդ խաղակեսում «Ռեալը» կարողացավ նժարը թեքել իր կողմը։
59-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Վալվերդեն, իսկ 68-րդ րոպեին «արքայական թիմում» նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։
Մադրիդյան թիմը հաղթեց 2։0 հաշվով՝ նվաճելով սուպերգավաթը։