Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին:
Այսօր Վարշավայում «Ռեալը» կմրցի «Ատալանտայի» հետ: Մբապեն ՊՍԺ-ում 7 տարի հանդես գալուց հետո մադրիդյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
«Մենք շատ ժամանակ չունեինք նախապատրաստվելու համար, բայց հիանալի մարզավիճակում ենք, Մբապեն՝ նույնպես։ Նա Մադրիդ ժամանեց լավ վիճակում և անմիջապես հարմարվեց։ Նա պատրաստ է խաղալ, ինչպես բոլորը: Նա ժամանելուց ի վեր իսկապես գերազանց որակներ է ցուցադրում», - ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը: