ԱՄՆ Ցինցինատի քաղաքում ընթացող թենիսի բաց առաջնության մրցաշարում աշխարհի 60-րդ ռակետ, հայաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկային: Հանդիպումն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով:
Թենիսիստուհիների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե: Հայ թենիսիստուհին Ցինիցինատիի մրցաշարի երկրորդ փուլում մրցելու է աշխարհի 11-րդ ռակետ Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 13-19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն 211,7 հզ․ դոլար: Նախորդ տարի հաղթող է ճանաչվել ամերիկուհի Քորի Գաուֆը, որը 6:3, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուխովային:
A debut win in Cincinnati 💜@ElinaaAvanesyan moves past Andreescu in straight sets in a late night win!#CincyTennis pic.twitter.com/RY8q5wY1OI
— wta (@WTA) August 14, 2024