Սպորտ

Մարաշլյանի դուբլը պայքարից դուրս թողեց Մեսիի թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԼՍ-ի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպմանը միմյանց դեմ են մրցել ՄԼՍ-ի գործող չեմպիոն «Կոլամբուս Կրյուն» և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ինտեր Մայամին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Այսպիսով, «Կոլամբուս Կրյուն» դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Նշենք, որ «Կոլամբուս Կրյուի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսի Մարաշլյանը՝ հանդիպման ավարտին հեղինակելով հաղթական գնդակը։ «Ինտեր Մայամիի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը։

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել հանդիպումը: 36-ամյա արգենտինացին մինչ օրս չի ապաքինվել աջ կոճի վնասվածքից, որը ստացել էր մեկ ամիս առաջ՝ Կոլումբիայի հավաքականի հետ Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Մեսսին օգնեց «Ինտեր Մայամիին»պատմության մեջ առաջին անգամ նվաճել այս գավաթը։