Սպորտ

Տեն Հագը «Այաքսի» «արսենալը» «Յունայթեդ» բերելու վրա ծախսել է շուրջ 272 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդում» այժմ Էրիկ տեն Հագի ժամանակների «Այաքսի» 5 ֆուտբոլիստ կա:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» 272,4 միլիոն եվրո է ծախսել տեն Հագի գլխավորությամբ «Այաքսում» հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերների վրա:

Անտոնիի տրանսֆերն արժեցել է 95 միլիոն եվրո։ Պաշտպան Լիսանդրո Մարտինեսը գնվել է 57,4 միլիոնով: Անդրե Օնանայի համար նա վճարել է 50 միլիոն: Մատիաս դե Լիխտը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Բավարիայից» 50 միլիոնով՝ հաշվի առնելով բոնուսները: Պաշտպան Նուսաիր Մազրաուին մյունխենյան ակումբից գնվել է 20 միլիոնով։

Ընդհանուր առմամբ, տեն Հագը իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է 11 խաղացողի տրանսֆեր, որոնք Նիդեռլանդների առաջնությունում խաղալու փորձ են ունեցել: Դրանց թվում են, բացի արդեն թվարկվածները, Թայրել Մալասիան, Քրիստիան Էրիկսենը, Մեյսոն Մաունթը, Ուոթ Վեգորստը և Սոֆյան Ամրաբատը: