Սպորտ

Վրաստանի հավաքականի դարպասապահը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը

«Լիվերպուլը» անձնական համաձայնության է եկել «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գեորգիի տեղափոխության շուրջ «Վալենսիայի» և «Լիվերպուլի» միջև բանակցությունները շարունակվում են, կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մերսիսայդցիները Մամարդաշվիլիի համար կարող են վճարել մոտ 30 մլն եվրո: Եվրո-2024 -ին Գեորգի Մամարդաշվիլին կատարել է 30 սեյվ՝ գրեթե կրկնելով Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Իգոր Ակինֆեևի ռեկորդը, որը 32 սեյվ է կատարել Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում:

Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ը խաղացել չոր։