«Բարսելոնայում» հրաժեշտ են տվել պաշտպան Սերժի Ռոբերտոյին։
32-ամյա պաշտպանն ազատ գործակալ է դարձել կատալոնական ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
«Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք այստեղ են։ Վերջին տարիներին ես տեսել եմ, թե ինչպես են լեգենդները հեռանում, և այսօր իմ հերթն է: Լինելով կուլե ի ծնե՝ միշտ հետևել եմ «Բարսային»։
14 տարեկանում իրականացրեցի իմ երազանքը և ամեն օր վայելել այն թիմակիցների հետ, որոնք դարձան իմ լավագույն ընկերները: «Լա Մասիան» միշտ կլինի ակումբի սիրտը, այնտեղ ես յուրացրել եմ ակումբի բոլոր արժեքները։
Երբ ես 17 տարեկան էի, իմ պրոֆեսիոնալ նորամուտը ունեցա Լուիս Էնրիկեի մոտ։ 18 տարեկանում առաջին թիմում նորամուտը նշել եմ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Շատ յուրահատուկ օր էր, մեծ պատիվ ունեցա:
Ես կիսեցի հանդերձարանը կուռքերի հետ, որոնք իմ ընկերներն էին: Ես կախարդական երեկոներ եմ ունեցել: Ո՞վ կմտածեր, որ ես կնվաճեի 25 տիտղոս և կանցկացնեի 373 հանդիպում։
Հիմա նոր փորձի ժամանակն է: Վերջում ուզում եմ ասել, որ հեռանում եմ հպարտ և երջանիկ։ Ես տվել եմ այն ամենը, ինչ կարող էի:
«Բարսելոնան» միշտ կլինի իմ կյանքի ակումբը։ Վստահ եմ, որ մեր ճանապարհները դեռ հատվելու են»,- ասել է «Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Սերժի Ռոբերտոն։
«Բարսելոնայի» սանը, որն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել ակումբում, արտասվել է, երբ ելույթ է ունեցել: