Սպորտ

Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական գրանդները

Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով հետաքրքրված է միանգամից 6 եվրոպական ակումբ։

«Յուվենտուսի» 29-ամյա նախկին կիսապաշտպանն ազատ գործակալ է և դեռ նոր թիմ չի գտել իր համար:

Ինչպես հաղորդում Է La Gazzetta dello Sport -ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի 4 ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը», ինչպես նաև թուրքական «Գալաթասարայը» և, հնարավոր է, իսպանական «Ատլետիկոն» (Քոնոր Գալահերի տրանսֆերի հավանական խափանման ֆոնին):

Ֆուտբոլիստի մայրը՝ Վերոնիկ Ռաբիոն, որը նրա գործակալն է, հաստատել է, որ բանակցություններ է վարել տարբեր ակումբների հետ, սակայն հրաժարվել է որևէ մանրամասներ հայտնել: