Սպորտ

«Չելսին» ցանկանում է ֆուտբոլիստների վաճառքից 200 մլն ֆունտ վաստակել

«Չելսին» ցանկանում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելը. հաղորդում Է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները մտադիր են տրանսֆերներից մոտ 200 մլն ֆունտ ստանալ։

Հաղորդվում է, որ ակումբից կարող են հեռանալ Ռոմելու Լուկակուն, Տրևո Չալոբան, Արմանդո Բրոյան, Կոնոր Գալահերը, Կարնի Չուկվուեմեկան, Բեն Չիլուելը, Ռահիմ Ստերլինգը (Ժոաու Ֆելիշի տրանսֆերի դեպքում), Նոնի Մադուեկեն, Դավիդ Ֆոֆանան, Բաշիր Համֆրիսը և Չեզարե Կազադեյը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնոր Գալահրը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխությանը:

Օգոստոսի 18-ին «Չելսին» իր առաջին հանդիպումը կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում: Նրա մրցակիցը կլինի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։