Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ «Չելսի»:
Կողմերը քննարկում են Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը որպես Քոնոր Գալահերի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու գործարքի մաս։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Լոնդոնի բանակցություններին մասնակցում է հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» Գալահերին կգնի 42 միլիոն եվրոյով։
Նշենք, որ Ֆելիշը 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով արդեն հանդես է եկել «Չելսիում»։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»։