Սպորտ

«Կդիմենք Լոզանի դատարան»․ ԿԳՄՍ փոխնախարար

Եթե անգամ ՄՕԿ-ն էլ որոշում չկայացնի հօգուտ Արթուր Ալեքսանյանի, կդիմենք Լոզանի դատարան, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ 

«Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկե մեդալը մեզ տան։ Հույսեր ունեմ, որ բողոքարկման հանձնաժողովն այդ որոշումը կկայացնի և ճշմարտությունը կվերականգնվի»,- ասել է Գիլոյանը։