Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որն ավելի վաղ ներկայացնում էր Ռուսաստանը, Հայաստանի դրոշի ներքո իր առաջին խաղում հաղթանակ է տոնել:
ԱՄՆ-ի բաց առաջնության Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում նա ուժեղ է գտնվել ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսից՝ 6:3, 6:1:
Հանդիպումը տևել է 1 ժամ 23 րոպե:
Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանի՝ Հայաստանի անունից հանդես գալու որոշման մասին հայտնել էր երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը: Իսկ արդեն վերջերս կանանց թենիսի վարկանիշային աղյուսակում Ավանեսյանը սկսեց ներկայացնել Հայաստանը։ Վերջերս էլ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը Ավանեսյանի քաղաքացիություն ստանալու մասին հրապրակում էր արել։