Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Փարիզում ավարտին մոտեցող Օլիմպիական խաղերի մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին, երկամարտի 467 կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալը նվաճեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը։