Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունն արժանացավ 4 մեդալի՝ 3-ն արծաթե, 1-ը բրոնզե։

Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվել էր իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին և դարձել արծաթե մեդալակիր։ Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճել բրոնզե մեդալ։

Օգոստոսի 10-ին պայքարի մեջ մտած գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է արծաթե մեդալի։