Սպորտ

«Քարրին յուրահատուկ բնություն ունի». Կրոս

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը կարիերան ավարտել է Եվրո-2024-ից հետո, հաճոյախոսություններ է հնչեցրել ամերիկացի բասկետբոլիստ Ստեֆան Քարիի մասին: Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչի ԱՄՆ-Սերբիա խաղում Ստեֆանը վաստակել է 36 միավոր՝ դառնալով հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը:

«Ստեֆան Քարրին յուրահատուկ բնություն ունի», - գրել է Կրոսը սոցիալական ցանցերի իր էջում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն սերբերի հետ խաղում հաղթանակ է կորզել 95:91 (23:31, 20:23, 20:22, 32:15)։ Եզրափակիչում ամերիկացիները կմրցեն Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 10-ին: