«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան 4 գոլային փոխանցում է կատարել «Տորոնտոյի» հետ խաղում: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Ֆլորիդայի ակումբը 4:3 հաշվով հաղթել է կանադական ակումբին:
«Բարսելոնայի» 35-ամյա նախկին ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի բոլոր գոլերին՝ 4 գոլային փոխանցում կատարելով:
Սա լիգայի գավաթի նոր ռեկորդ է, ինչպես նաև Ալբայի անձնական ռեկորդը՝ կարիերայի ընթացքում մեկ խաղում գոլային փոխանցումների քանակով:
Հիշեցնենք, որ «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: