Պեպեն խոսել է Պորտուգալիայի հավաքականը ընտրելու մասին:
Ավելի վաղ 41-ամյա պաշտպանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Պեպեն ծնվել է Բրազիլիայում, 18 տարեկանում տեղափոխվել է պորտուգալական «Մարիտիմու», իսկ հետո սկսել է խաղալ Պորտուգալիայի հավաքականում:
Այն մասին, թե ինչ է նշանակում՝ լինել պորտուգալացի
«Խոնարհություն, երախտագիտություն, անկեղծություն։ Պորտուգալացի լինելը հսկայական հպարտություն է: Գիտեմ, որ այստեղ չեմ ծնվել, բայց ինձ պորտուգալացի եմ համարում։
Ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Պորտուգալիան տվեց ինձ․ ամբողջ սրտով: Ես փորձում էի վերադարձնել պորտուգալացիների սերը՝ անելով այն, ինչ կարող եմ լավագույնս՝ ֆուտբոլ խաղալով:
Ազգային հավաքականի հետ երկու տիտղոս եմ նվաճել, որոնք ինձ հպարտությամբ են լցնում։ Նրանք ինձ ցույց են տալիս, որ իմ պայքարը Պորտուգալիայի համար պարգևատրվեց․ ես կարողացա շնորհակալություն հայտնել պորտուգալացիներին այն ամենի համար, ինչ նրանք տվեցին ինձ: Նրանք ինձ համար բացեցին Պորտուգալիայի դռները և հնարավորություն տվեցին խաղալ և պաշտպանել այդ երկրի գույները», - ասել է «Ռեալի» և «Պորտուի» նախկին պաշտպանը: