Սպորտ

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանը այսօր դուրս կգա մրցասպարեզ

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 89 կգ քաշային կարգում մրցասպարեզ դուր կգա Անդրանիկ Կարապետյանը։

Անդրանիկ Կարապետյանի մասնակցությամբ ծանրամարտի օլիմպիական մրցաշարի 89 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) կսկսի պայքարն իր երկրորդ Օլիմպիական խաղերում:

Նշենք, որ Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոն են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: