Իսպանիայում ՀՀ-ը դեսպանատնից տեղեկացնում են, որ ոյսօր դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։
Հիշեցնենք, որ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված աղյուսակում արդեն ներկայացնում է Հայաստանը և զբաղեցնում է 58-րդ տեղը՝ վարկանիշային 1002 միավորով։
Նշենք, որ թենիսիստուհին արդեն երեք տարի ապրում է Բարսելոնայում։