«Ռեալն» ու ՊՍԺ-ն ցանկանում են «Չելսիից» գնել 18-ամյա Ջոշ Աչիմպոնգին:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում՝ մեկ հանդիպում անցկացնելով լոնդոնյան ակումբի կազմում:
«Չելսին» ակտիվորեն վաճառում է ակադեմիայի սաներին, որպեսզի համապատասխանի անգլիական շահույթի և կայուն զարգացման (PSR) կանոններին: Ըստ նրանց՝ ակումբի վնասները 3 տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 105 մլն ֆունտը։
Independent պարբերականի տեղեկություններով՝ «Ռեալն» ու ՊՍԺ-ն պատրաստ են Աչիմպոնգի համար վճարել 15 միլիոն եվրո: