Կարլո Անչելոտին կիսվել է Էնդրիկի և Արդա Գյուլերի հետ աշխատելու տպավորություններով:
«Ինձ շատ է դուր գալիս, քանի որ նրանք շատ արագ են սովորում, ուշադրություն են դարձնում հուշումներին ու հրահանգներին։ Նրանք ցանկանում են աճել և կատարելագործվել:
Զվարճալի է, որ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Բելինգհեմը և Կամավինգան այլևս երիտասարդ ֆուտբոլիստներ չեն համարվում», – նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը: