Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը գոտեմարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանի հետ։
Ամոյանը կամային հաղթանակ տոնեց 6։5 հաշվով և հռչակվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Այսօր Օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։