Իտալական Մոնցայում ընկերական հանդիպում են անցկացրել Միլանի «Ինտերը» և Սաուդյան Արաբիայի «Ալ Իթթիհադը»: Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
«Իթթիհադի» կազմում հանդիպմանը մասնակցել են ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Ն'Գոլո Կանտեն, բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն, սերբ դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը, իտալացի կենտրոնական պաշտպան Լուիս Ֆելիպեն:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։
Նշենք, որ դուբլի հեղինակ է դարձել Դիաբին (25, 47):