Սպորտ

Սլավիկ Գալստյանը դուրս է գալիս կիսաեզրափակիչ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզի օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 67 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը ծանր պայքարում դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։ 

Գալստյանը դժվարին գոտեմարտում պայքարից դուրս թողեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադասա Սիլլային։

Հայ մարզիկի մրցակիցը հաջորդ փուլում շուտով հայտնի կդառնա։