Սպորտ

Մնում է միայն պատասխանել՝ արծաթ, թե՞ ոսկի կլինի

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալուն.

«Արթուր Ալեքսանյանը հենց նոր երաշխավորեց իր օլիմպիական մեդալը. մնում է միայն պատասխանել՝ վաղը երեկոյան այն արծա՞թ կլինի թե՞ ոսկի»,- ասվում է հրապարակման մեջ, որին կից նաև ներկայցվել է Ալեքսանյանի նախորդ Օլիմպիական նվաճումները։

Հիշեցնենք, որ այսօր Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոնը Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը կվիճարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն, Ասիայի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ:

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչը նախատեսված է Երևանի ժամանակով 22:05-ից: