Սպորտ

Փարիզ-2024. Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց, սակայն չhաղթահարեց որակավորման փուլը

Փարիզի Stade de France մարզադաշտում, որտեղ ընթանում են աթլետիկայի մրցաշարերը, օգոստոսի 7-ին կայացավ տղամարդկանց 800 մետր վազքի որակավորման մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1:49.91 վայրկյան արդյունքով երրորդ ենթախմբում զբաղեցրեց վերջին՝ 35-րդ տեղը:

Հատկանշական է, որ Երվանդը այս արյունքով Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց։ Ընդհանուր պայքարում Մկրտչյանը միայն 51-րդ հորիզոնականում է: