«Լոս Անջելես Լեյքերսի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Լեբրոն Ջեյմսին մի քանի կար են դրել՝ ձախ աչքի շրջանում գոյացած վերքը փակելու համար: Այս մասին տեղեկացնում է Yahoo Sports պարբերականը։
Փարիզում կայացած բասկետբոլի օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակիչի խաղում Լեբրոնը խաղային դրվագի ժամանակ դեմքի ձախ աչքի շրջանում հարված է ստացել Բրազիլիայի հավաքականի բասկետբոլիստից: Դրանից հետո Ջեյմսը ժամանակից շուտ լքել է խաղադաշտը։
Նշենք, որ ամերիկացիները 122:87 հաշվով հաղթել են Բրազիլիայի հավաքականին: 2024-ի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականի մրցակիցը կլինի Սերբիայի ազգային հավաքականը, որը քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում առավելության է հասել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ (95:90):