Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»:
Անգլիացիները Մամարդաշվիլիին դիտարկում են որպես Ալիսոն Բեքերին փոխարինող, ում պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը:
«Վալենսիան» մտադիր է Մամարդաշվիլիի համար ստանալ 35-40 մլն եվրո: