Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում հայտնի է Մալխաս Ամոյանի մրցակիցը։ Հայ ըմբիշը բրոնզը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող ազգությամբ հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ։ Արամը 2019 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոնն է։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցեց Կուսակա Նաոյի հետ և պարտվեց 3։1 հաշվով։
Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 20:15-ից և կլինի 7-րդ գոտեմարտը մրցագորգ B-ում: