Սպորտ

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը ծանր ընթացք ստացած գոտեմարտում հաղթում է մրցակցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզի օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 67 կգ քաշայինների պայքարում այսօր մեկնարկեց նաև Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը։ Գալստյանը մրցեց Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ։

Հայ մարզիկը նախ առավելության հասավ 9-0 հաշվով, որը բողոքարկվեց էկվադորցիների կողմից և հանդիպումը վերսկսվեց Սլավիկի 1-0 առավելությամբ միայն։ Վերջնարդյունքում Գալստյանը հաղթեց 3-2 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ։